|
Հաստիքներ SystroTech–ում`
Ներկայումս ազատ աշխատատեղեր չկան
Ներկայումս ազատ աշխատատեղեր չկան
Ներկայումս ազատ աշխատատեղեր չկան
Ներկայումս ազատ աշխատատեղեր չկան

Ընդունվում են դիմումներ` այժմ
Մինչև` առանց սահմանափակում
Դիմումի ձև

Ընդունվում են դիմումներ` այժմ
Մինչև` առանց սահմանափակում
Դիմումի ձև
Ներկայումս ազատ աշխատատեղեր չկան
|
Որո՞նք են SystroTech–ում աշխատելու առավելությունները`
- Տեսանելի արդյունք ունեցող հետաքրքիր և ստեղծագործական աշխատանք: Լինի դա Ծրագրավորում, Բիզնես վերլուծաբանություն, թե ERP Խորհրդատվություն,
- Մրցունակ աշխատավարձ,
- Կայուն ընկերություն,
- Ընկերական և հաճելի միջավայր, փոխադարձ հարգանք Ղեկավարության և Աշխատակազմի միջև,
- Հարմարավետ միջավայր,
- Իրական թիմային աշխատանք,
- Ընկերության մեջ կարիերային աճի լայն հնարավորություններ,
- Աշխատատեղում իրականացվող Ուսուցում և Կողմնորոշման Ծրագիր, որն օգնում է մերվել ընկերությանը արագ և արդյունավետ կերպով,
- Մասնագիտական զարգացման կայուն հնարավորություններ,
- Նոր ընդունված աշխատողները ձեռք են բերում մասնագիտական միջազգային որակավորումները աշխատանքի առաջին տարվա ընթացքում,
- Փորձառու և բարձր որակավորում ունեցող Ղեկավարություն:
Հատկանիշներ, որոնք մենք գնահատում ենք`
Մենք գնահատում ենք լայն հայացքների տեր, կարիերային աճի ձգտող, պատասխանատու, Ընկերության մեջ և Ընկերության հետ աճելու ցանկություն ունեցող մարդկանց: Մենք աշխատանքի ենք ընդունում նաև նորավարտներին:
Ինչպես դիմել`
Դիմելու համար խնդրում ենք լրացնել ՍիստրոՏեխ–ի դիմումի ձևը: Խնդրում ենք համոզվել, որ այն աշխատատեղը, որի համար դիմում եք, հասանելի է ներկա դրությամբ:
Կրտսեր ծրագրավորող
Պարտականություններ`
- Մշակել ծրագրեր Ավագ ծրագրավորողի և/կամ Թիմի ղեկավարի ղեկավարությամբ,
- Կատարել աշխատանքը ըստ նախագծի ժամանակացույցի,
- Ըստ պահանջի սովորել ծրագրավորման նոր միջոցներ և տեխնոլոգիաներ,
- Ստանալ Ընկերության կողմից պահանջվող միջազգային որակավորումները:
Նախադրյալներ`
- Բարձրագույն կրթություն ծրագրավորման բնագավառում,
- Ծրագրավորման լեզուների և միջոցների իմացություն,
- Անգլերեն լեզվի մինիմալ գիտելիքներ` տեխնիկական փաստաթղթեր կարդալու և հասկանալու համար,
- Տրամաբանական և մաթեմատիկական լավ ունակություններ,
- Թիմում աշխատելու ցանկություն և ունակություն:
Ծրագրավորող
Պարտականություններ`
- Մշակել ծրագրեր Ավագ ծրագրավորողի և/կամ Թիմի ղեկավարի ղեկավարությամբ,
- Կատարել տեխնիկական թեստավորում,
- Պատասխանատու լինել որակյալ կոդ ապահովելու համար,
- Կատարել աշխատանքը ըստ նախագծի ժամանակացույցի,
- Ըստ պահանջի սովորել ծրագրավորման նոր միջոցներ և տեխնոլոգիաներ,
- Ստանալ Ընկերության կողմից պահանջվող միջազգային որակավորումները:
Նախադրյալներ`
- Բարձրագույն կրթություն ծրագրավորման բնագավառում,
- Ծրագրավորման լեզուների և միջոցների իմացություն,
- Տեխնիկական անգլերենի լավ իմացություն,
- Տրամաբանական և մաթեմատիկական լավ ունակություններ,
- Թիմում աշխատելու ցանկություն և ունակություն:
Ավագ ծրագրավորող
Պարտականություններ`
- Մշակել ծրագրեր Թիմի ղեկավարի ղեկավարությամբ,
- Կատարել տեխնիկական թեստավորում,
- Աջակցել Թիմի ղեկավարին ծրագրի տեխնիկական նախագծման աշխատանքներում,
- Վերանայել Կրտսեր Ծրագրավորողների և Ծրագրավորողների գրած կոդը,
- Պատասխանատու լինել որակյալ կոդ ապահովելու համար,
- Հետևել աշխատանքի արտադրողականությանը և տեղեկացնել ղեկավարությանը բարդությունների առաջացման հնարավորության դեպքում,
- Համաձայնեցնել Թիմի ղեկավարի հետ և կատարել տեխնիկական վերլուծություն, որ կարող է անհրաժեշտ լինել աշխատանքի ընթացքում,
- Մասնակցել նախագծի պլանավորմանը,
- Պարբերաբար կառուցել ծրագրի միջանկյալ տարբերակները և կատարել Smoke Test–եր,
- Կառուցել ծրագրի փաթեթները,
- Տեղեկացնել Թիմի ղեկավարին տեխնիկական դիզայնում անհրաժեշտ փոփոխությունների մասին,
- Վարժեցնել նոր աշխատակիցներին,
- Անհրաժեշտության դեպքում կատարել Թիմի տեխնիկական ղեկավարի պարտականությունները,
- Կատարել աշխատանքը ըստ նախագծի ժամանակացույցի,
- Ըստ պահանջի սովորել ծրագրավորման նոր միջոցներ և տեխնոլոգիաներ,
- Ստանալ Ընկերության կողմից պահանջվող միջազգային որակավորումները:
Նախադրյալներ`
- Բարձրագույն կրթություն ծրագրավորման բնագավառում,
- Ծրագրավորման լեզուների և միջոցների իմացություն,
- Microsoft–ի սերտիֆիկացումներ (առնվազն MCSD կամ MCPD),
- Տեխնիկական անգլերեն լեզվի շատ լավ իմացություն, ներառյալ գրավոր շարադրելու ունակություններ,
- Տրամաբանական և մաթեմատիկական լավ ունակություններ,
- Թիմում աշխատելու ցանկություն և ունակություն:
Web ծրագրավորող
Պարտականություններ`
- Մշակել Web–ծրագրեր Ավագ Ծրագրավորողի և/կամ Թիմի ղեկավարի ղեկավարությամբ,
- Կատարել տեխնիկական թեստավորում,
- Պատասխանատու լինել որակյալ կոդ ապահովելու համար,
- Կատարել աշխատանքը ըստ նախագծի ժամանակացույցի,
- Ըստ պահանջի սովորել ծրագրավորման նոր միջոցներ և տեխնոլոգիաներ,
- Ստանալ Ընկերության կողմից պահանջվող միջազգային որակավորումները:
Նախադրյալներ`
- Բարձրագույն կրթություն ծրագրավորման բնագավառում,
- Ծրագրավորման համապատասխան լեզուների և միջոցների իմացություն,
- Տեխնիկական անգլերենի լավ իմացություն,
- Տրամաբանական և մաթեմատիկական լավ ունակություններ,
- Թիմում աշխատելու ցանկություն և ունակություն:
Բիզնես Վերլուծաբան
Պարտականություններ`
- Կատարել կարիքների վերլուծություն,
- Ստեղծել ֆունկցիոնալ փաստաթղթեր,
- Ստեղծել վերջնական օգտագործողի փաստաթղթեր,
- Կատարել ֆունկցիոնալ թեստավորում,
- Պատասխանատու լինել որակյալ արտադրանք առաքելու համար,
- Կատարել աշխատանքը ըստ նախագծի ժամանակացույցի,
- Վարժեցնել նոր աշխատակիցներին,
- Անհրաժեշտության դեպքում սովորել նոր ծրագրեր և լուծումներ,
- Ստանալ Ընկերության կողմից պահանջվող միջազգային որակավորումները:
Նախադրյալներ`
- Բարձրագույն կրթություն` Տնտեսագիտության, Ֆինանսների, Բիզնեսի Կառավարման կամ այլ համապատասխան ոլորտում,
- Հաշվապահության հիմունքների գերազանց իմացություն,
- Վերլուծաբանական գերազանց հմտություններ,
- Տարատեսակ բիզնեսների լավ հասկացություն,
- Գրավոր անգլերենի շատ լավ իմացություն,
- Գրելու լավ ունակություն,
- Լավ տրամաբանական ունակություններ,
- Թիմում աշխատելու ցանկություն և ունակություն:
ERP Խորհրդատու
Պարտականություններ`
- Կենտրոնանալ հաճախորդի պահանջների բավարարման և օժանդակությունն ապահովելու վրա,
- Կատաարել կարիքների վերլուծություն,
- Կատարել ծրագրի տեղադրումը հաճախորդի մոտ,
- Կատարել ծրագրի գործարկումը հաճախորդի մոտ,
- Վարժեցնել վերջնական օգտագործողին,
- Ապահովել հաճախորդի օժանդակումը,
- Ստեղծել գործարկման հետ կապված փաստաթղթեր,
- Ներկայացնել բիզնես լուծումներ և ծրագրեր, ներառյալ հաճախորդի մոտ արտագնա ներկայացումները,
- Մասնակցել road shows և այլ մարկետինգային միջոցառումներին,
- Պատասխանատու լինել որակյալ ծառայություններ մատուցելու համար,
- Կատարել աշխատանքը ըստ նախագծի ժամանակացույցի,
- Վարժեցնել նոր աշխատակիցներին,
- Անհրաժեշտության դեպքում սովորել նոր ծրագրեր և լուծումներ,
- Ստանալ Ընկերության կողմից պահանջվող միջազգային որակավորումները:
Նախադրյալներ`
- Բարձրագույն կրթություն` Տնտեսագիտության, Ֆինանսների, Բիզնեսի Կառավարման կամ այլ համապատասխան ոլորտում,
- Հաշվապահության հիմունքների գերազանց իմացություն,
- Վերլուծաբանական գերազանց հմտություններ,
- Տարատեսակ բիզնեսների լավ հասկացություն,
- Բանավոր անգլերեն լեզվի շատ լավ իմացություն,
- Հաղորդակցման շատ լավ ունակություն,
- Տարբեր առաջադրանքներ միաժամանակ կատարելու ունակություն,
- Ներկայացումներ կատարելու շատ լավ ունակություն,
- Գրելու լավ ունակություն,
- Լավ տրամաբանական ունակություններ,
- Պատրաստակամություն հաճախակի ճամփորդությունների,
- Թիմում աշխատելու ցանկություն և ունակություն:
Տեխնիկական Փաստաթղթերի մշակման մասնագետ
Պարտականություններ`
- Ստեղծել, թարմացնել, ուղղել և ստուգել տարբեր փաստաթղթեր, կապված ընկերության կողմից մշակվող նախագծերի հետ: Փաստաթղթերի ոչ լրիվ ցանկը ներառում է User Guide, Administrator Guide, Testing Plan, Implementation Guide, Take–On Procedures, Frequently Asked Questions, Product Brochures, Errors and Warning Messages,
- Ստեղծել և նորացնել On–Line Help Windows Help–ի և HTML Help–ի ֆորմատներով,
- Անհրաժեշտության դեպքում թարգմանել անգլերենից և անգլերեն նախագծին վերաբերվող և օրենսդրական փաստաթղթեր,
- Համապատասխանեցնել նախագծի ղեկավարի կամ ծրագրավորողների հետ փաստաթղթերի պատրաստման վերջնաժամկետները և On–Line help–ի ինտեգրացումը ծրագրերի հետ,
- Անհրաժեշտության դեպքում դասավանդել անգլերեն SystroTech–ի աշխատակազմին,
- Վարժեցնել ենթականերին:
Նախադրյալներ`
- Բարձրագույն կրթություն,
- Գրավոր անգլերեն լեզվի բացարձակ իմացություն,
- Գրելու գերազանց ունակություն,
- Տեխնիկական տեքստեր հասկանալու ունակություն,
- Հաղորդակցման շատ լավ ունակություն:
|