![]() | ||||
![]() Sage Accpac ERP–ն առաջնակարգ ծրագրային փաթեթ է, որն ապահովում է բիզնեսի կառավարման ամբողջական լուծում Ձեր ընկերության համար: Sage Software ERP առկա է բազմաթիվ լեզուներով և ներկայացված է ավելի քան 70 երկրներում: Այսօր այն հասանելի է արդեն նաև Հայաստանում: Եթե Դուք ուզում եք կառավարել Ձեր ամբողջ բիզնեսը մեկ ֆունկցիոնալ ծրագրի օգնությամբ, եթե Դուք ուզում եք ունենալ Ձեր հաշվապահությունը, պահեստը, ակտիվները, արտադրանքը, ծառայությունները և փաստաթղթերը մեկ թղթապանակում, եթե Դուք ուզում եք կառավարել Ձեր բիզնեսի բոլոր ասպեկտները մկնիկի մի կտտոցով, ապա ընտրեք Sage Accpac ERP: Հայաստանում Sage Accpac ERP իդեալական է այն ընկերությունների համար, որոնց գլխամասային գրասենյակները գտնվում են արտերկրում և արդեն իսկ օգտագործում են Sage Accpac ERP, և որոնք վարում են իրենց բիզնեսը անգլերեն լեզվով: Ներկայիս դրությամբ Sage Accpac ERP հասանելի չէ հայերեն լեզվով: ՍիստրոՏեխ ՍՊ Ընկերությունը մոտեցրել է Ձեզ Sage Accpac ERP–ն, համալրված օժանդակման ամբողջական փաթեթով, որը ներառում է կարիքների վերլուծություն, տեղակայում, ուսուցում, թողարկում, տեղայնացում, ձևափոխում ըստ մասնավոր պահանջների և տեխնիկական օժանդակում: Համագործակցեք ՍիստրոՏեխ ՍՊ Ընկերության հետ, որը կօգնի Ձեզ ձևակերպել Ձեր մասնավոր պահանջները, կառաջարկի գնային առումով էֆեկտիվ լուծում` ցուցադրելով Sage Accpac ERP Ձեր տարածքում, կկատարի Ձեր բիզնես պրոցեսների ընթացքի վերլուծություն, և կներկայացնի առաջարկվող բիզնես լուծման նկարագրություն փաստաթղթերի և աշխատող նախանմուշի տեսքով: Միջազգայնորեն ճանաչված բիզնեսի կառավարման փաթեթի օգտագործումը Ձեզ կտա ապահովություն, որը վայելում են Sage Accpac ERP–ի հարյուր հազարավոր օգտագործողներ ողջ աշխարհում: Ներկա դրությամբ Sage Accpac ERP բիզնեսի կառավարման ծրագիրը առաջարկվում է Հայաստանում անգլերեն և ռուսերեն տարբերակներով: Իմացիր ավելին Sage Accpac–ի մասին: | ||||
![]() | ||||
|




