Add–On ծրագրերի մշակում Sage Accpac ERP-ի համար

ՍիստրոՏեխը առաջարկում է Add–On ծրագրերի մշակում Sage Accpac ERP և CRM–ի համար, ինչպես նաև Sage Accpac–ի պատվերով ձևափոխություններ: ՍիստրոՏեխը իր ներդրումն ունի SYSTRONICS–ի կողմից մշակված բազմաթիվ մոդուլներում, որոնք ինտեգրվում են Sage Accpac–ի հետ և ուղղված են բարձրացնելու Sage Accpac–ի ֆունկցիոնալ հնարավորությունները: Add–On ծրագրերը նախատեսված են բարձրացնելու կազմակերպությունների արտադրողականությունը արդյունաբերության առանձին ոլորտներում` հեշտացնելով ամենօրյա գործընթացը, ներառյալ`

  • Աշխատանքի եկամտաբերության հաշվարկում ծառայությունների և մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների համար
  • Ապագա ամսաթվով չեկերի մշակման գործընթացի հեշտացում
  • Պատենտների և հեղինակային իրավունքի սեփականատերերին ռոյալթիի վճարումների հաշվարկները
  • Դրամական շարժերի կառավարման բարելավում` որոշակի եկամուտների ճանաչման տարբեր եղանակների միջոցով
  • Բաշխման ոլորտում աշխատող ընկերությունների վաճառքի, արտադրության և լոգիստիկ պրոցեսների օպտիմիզացում
տես` SYSTRONICS–ի համակարգչային ծրագրերը