![]() | ||||
![]() Ցանկանու՞մ եք ունենալ բիզնեսի կառավարման ծրագիր: Դա հնարավոր է առանց ծրագրավորում իմանալու: Մենք առաջարկում ենք, մեր իրազեկության ոլորտներում, ծրագրային լուծումների լայն տեսականի – պարզ հաշվետվություններից սկսած մինչև ամփոփ հաշվապահական կամ բանկային ծրագիր: Դուք կարող եք պատվիրել Ձեր սեփական ծրագիրը, կարող եք ձեռք բերել նաև ծրագրի կոդը և/կամ հեղինակային իրավունքը, ամբողջությամբ կամ մասամբ: Այս ամենը հնարավոր է մեր ճկունության շնորհիվ:
Արդյո՞ք դա կաշխատի Ձեզ համար: Այո, որովհետև բացի զուտ ծրագրավորումից ՍիստրոՏեխը առաջարկում է հետևյալ ծառայությունները` Հաղորդակցման մասնագիտական մակարդակ Նախագծի կառավարում Նախնական ֆունկցիոնալ վերլուծություն Նախնական տեխնիկական և ֆունկցիոնալ փաստաթղթերի պատրաստում Տեխնիկական դիզայն Ծրագրավորում Թեստավորում Փաթեթավորում Օժանդակման ծառայություններ Դուք փորձել եք դա անցյալում, բայց չեք հաջողել: Դիտարկվե՞լ են արդյոք ֆունկցիոնալ բոլոր կողմերը: Մեր բոլոր նախագծերը ղեկավարվում են Սերտիֆիկացված ERP Խորհրդատուների կողմից, որը երաշխավորում է լուծումների ճշգրտությունն ու լիարժեքությունը: Արդյո՞ք Դուք ստացել եք հենց այն, ինչ պատվիրել էիք: Մեր խորհրդատուները և թեստավորողները երաշխավորում են ծրագրի լրիվ համապատասխանությունը Ձեր փաստագրված և ստորագրված պահանջներին: Բոլոր ֆունկցիոնալ փաստաթղթերը քննարկվում և համաձայնեցվում են Ձեզ հետ մինչև դրանք վերջնական տեսքի բերելն ու բուն ծրագրավորման աշխատանքը սկսելը: Արդյո՞ք բավարար քանակությամբ ժամանակ է տրամադրվել Որակի Ապահովմանը: Մենք օգտագործում ենք խիստ ստանդարտներ և ընթացակարգեր Որակի հսկողության համար, ներառյալ բազմամակարդակ թեստավորում և թեստավորման նախագծերին համապատասխանություն: Արդյո՞ք հեշտ էր հաղորդակցվել ծրագրավորող ընկերության հետ: Ձեր նախագծի մշակման ամբողջ ընթացքում Դուք հաղորդակցվում եք փորձված նախագծի մենեջերների հետ, այլ ոչ թե ծրագրավորողների: Մենք արձագանքում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում: | ||||
![]() | ||||
|




